X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև > Երթուղու ուղղությունը

Օգոստոսի 30-ին ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ - ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ - ԽՆՁՈՐԵՍԿԻ ՃՈՃՎՈՂ ԿԱՄՈՒՐՋ - 7.500 դր. Առաջինը կայցելենք հռչակավոր *Տաթևի վանական համալիր: Ովքեր կցանկանան կարող են վանք հասնել *ՏաԹևեր ճոպանուղով, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Հեռանալով *Տաթևի վանքից մենք կանգառ կունենանք Որոտանի կիրճում գտնվող *Սատանի կամրջում: Կհիանանք բնության այդ անկրկնելի հուշարձանով և այդտեղից կմեկնենք *Հարսնաձորի դիտակետ, որտեղից Որոտանի կիրճը կարծես բռիդ մեջ լինի, և վերջում կվայելենք *Խնձորեսկի ճոճվող կամուրջ, կտեսնենք Հին Խնձորեսկ գյուղը: Ուղեվարձի մեջ ներառված է ՝ • բարձրակարգ տրանսպորտ • գիդ-էքսկուրսավար • ժամանցի կազմակերպում (ճոպանուղին ներառած չէ): Մեկնարկը Հանրապետության Հրապարակից - 7:00 Ավարտը - 23:00 Ստեղծված են բոլոր հարմարությունները Ձեր հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար :) Տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է անպայման գրանցվել նախօրոք զանգահարելով ՝ +374 98 92 63 92 / +374 99 92 63 92 / +374 95 87 83 86
հեղինակ`
Gayane Gevorgyan
հեղինակ`
Հայք տուր
Օգոստոսի 22-ին ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ - ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ - ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ - 7.500 դր. Առաջինը կայցելենք հռչակավոր *Տաթևի վանական համալիր: Ովքեր կցանկանան կարող են վանք հասնել *ՏաԹևեր ճոպանուղով, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Հեռանալով *Տաթևի վանքից մենք կանգառ կունենանք Որոտանի կիրճում գտնվող *Սատանի կամրջում: Կհիանանք բնության այդ անկրկնելի հուշարձանով և այդտեղից կմեկնենք *Հարսնաձորի դիտակետ, որտեղից Որոտանի կիրճը կարծես բռիդ մեջ լինի, և վերջում կվայելենք Շաքիի ջրվեժի գեղեցկությունը: Ուղեվարձի մեջ ներառված է ՝ • բարձրակարգ տրանսպորտ • գիդ-էքսկուրսավար • ժամանցի կազմակերպում (ճոպանուղին ներառած չէ): Մեկնարկը Հանրապետության Հրապարակից - 7:00 Ավարտը - 23:00 ------------------------------------------------------------------------ Ստեղծված են բոլոր հարմարությունները Ձեր հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար :) Տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է անպայման գրանցվել նախօրոք զանգահարելով ՝ +374 98 92 63 92 / +374 99 92 63 92 / +374 95 87 83 86
հեղինակ`
Gayane Gevorgyan
հեղինակ`
Gayane Gevorgyan
հեղինակ`
Gevorgyan Gayane
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Երևան –Արենու գինու գործարան - Նորավանք-Տաթեվեր - Տաթև - Սատանի Կամուրջ-Հալիձորի դիտակետ-Զորաց Քարեր - Երևան ԱՐԵՆԻն Հայաստանի կարևոր գյուղերից է, որտեղ զարգացած է խաղողագործությունը և գինեգործությունը: ՆՈՐԱՎԱՆՔում կարելի է տեսնել երկհարկ դամբարան-եկեղեցի, որի արտաքին աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթասրահ, հիանալի բարձրաքանդակներ, որոնցից է Հայր Աստծո առաջին պատկերումը` Մոմիկ ճարտարապետի կողմից, վերջինիս ձեռքով քանդակված խաչքարեր, ինչպես նաև Վայոց ձորի հիասքանչ տեսարաններ… ՏԱԹԵՎի վանք կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, վերևից կտեսնեք հայտնի Սատանի կամուրջը և Որոտան գետի խոր կիրճը: Տաթևի վանքում են ամփոփված Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալներից մասունքներ, ինչպես նաև այստեղ է թաղված մեծ հոգևորական և մտավորական Սուրբ Գրիգոր Տաթևացին: Տաթևի վանքին կից գործել է Տաթևի հայտնի համալսարանը: Վանքում է գտնվում նաև հայտնի Ճոճվող գավազանը: Արժեքը 1 անձի համար` 7500 դրամ (արժեքի մեջ ներառված չէ սնունդը և ճոպանուղու տոմսը) Էքսկուրսիայի ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ: Մեկնում ենք ժամը 8:00-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում գտնվող VTB բանկի մոտից: Մանրամասն տեղեկությունների և գրանցվելու համար զանգահարել 091 90-70-77, 58-31-57 կամ այցելել Կորյունի 6, բն.13: Ուղևորության ամբողջ ընթացքում ձեզ կուղեկցի բարձրակարգ գիդ-էքսկուրսավարը: www.artour.am@mail.ru
հեղինակ`
A&R TOUR
ՀԱՅՔ ՏՈՒՐ-ը առաջարկում է հանգիստ բուժման հետ համատեղ, Վայոց Ձորի անտառոտ լեռների գրկում` Ջերմուկում: Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառիխորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` Հեռ.՝ (+374 11) 96 01 02 (+374 98) 90 41 84
հեղինակ`
Հայք տուր
հեղինակ`
Vazgen
հեղինակ`
planeta trevel club
Օգոստոսի 30-ին ArmLand զբոսաշրջային ընկերությունը ուղևորվում է Սյունյաց աշխարհ` այցելելու Սյունիքի երեք հրաշքները` Քարահունջը, Տաթևն ու խնձորեսկը: Մեր երթուղու առաջին կանգառը կլինի Խանձորեսկում, որտեղ մենք կտեսնենք բնության կողմից կերտված հեքիաթային ձորահովիտները, ժայռերն ու լեռնաբազուկները: Այստեղ մենք կանցնենք 160 մետր երկարություն ունեցող ճոճվող կամրջի վրայով, որը միացնում է հին և նոր Գորիսները: Մեր երկրորդ կանգառը կլինի Տաթևում, որն այցելելու համար, աշխարհի ամենաեկար ճոպանուղու օգնությամբ կանցնենք հսկայական ձորի վրայով, ևս մեկ անգամ հիանալով Սյունիքի գեղեցկությամբ: Որոշ ժամանակ անցկացնելով 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրում` կտեղեկանանք վանքի պատմությանն և դրա շուրջը պտտվող լեգենդներին: Մեր վերջին կանգառը կլինի Քարահունջը կամ Զորաց քարերը` աշխարհի ամենահին աստղադիտարանը, որի թվագրությունը հասնում է մինչև մթա 6-5-րդ հազարամյակները: Մասնակցության արժեքը 8000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -29ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 07:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: