|
ՈՒենալու է շարունակական ընթացք...
Մայիսյան մի գեղեցիկ, կիսաամպամած, արևային առավոտ էր: Երբ Դիլիջան քաղաքի մի խումբ երիտասարդներ "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի ուղեկցությամբ պատմամշակույթային այց կատարեցին Ծաղկաձոր, Գառնի,Գեղարդ, Երևանի կենդանաբանական այգի և Հաղթանակի զբոսայգի:
"Ճանաչե´նք մեր հայկական մշակույթային և պատմականա արժեքները՝ էքսկուրսիաների միջոցով և լինենք ավելի մոտ՝ սիրե´նք և գնահատե´նք":
Սա է գլխավոր նպատակը այս էքսկուրսիայի, որը կազմակերպել էր "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբակը: էքսկուրսիան նվիրված էր Մայիսյան տոներին:
Միջոցառմանը աջակցել էր "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի մեծ բարեկամները Գառնիկ Դավթյանը և Կարեն Զաքարյանը:
Էքսկուրսիայի առաջին կանգառն էր Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցին, որտեղ մասնակիցները լուսանկարվեցին և տեղի ունեցավ մոմավառություն: Այնուհետև մասնակիցները նստեցին ճոպանուղի ու վայելեցին Ծաղկաձորի հրաշք բնությունը:
Հաջորդ կանգառն էր Գառնու հեթանոսական տաճարը, այնուհետև մասնակիցները մեկնեցին Գեղարդ հետո Երևան:
Մասնակիցները եղան Երևանի կենդանաբանական այգում ու ականատես եղան կենդանական աշխարհի գեղեցկությանը, էքսկուրսիայի վերջին ակորդն էր Հաղթանակի Զբոսայգին, որտեղ մասնակիցները լիարժեք հանգստացան և վայելեցին այգու ողջ հմայքը:
Այդ օրը հագեցած էր, երիտասարդները լիարժեք հանգստացան և վայելեցին այդ հրաշալի արևային գեղեցիկ օրը:
Ըստ էքսկուրսիայի կազմակերպիչների dilijanews.blogspot.com-ին տված հարցազրույցում. միջոցառումը ծառայեց իր գլխավոր նպատակին ինչ- որ նախատեսվել էր բոլոր կետերը իրականացվեցին, նույնիսկ ավելին:
Ես խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բլոգի և նախաձեռնողների սկսնակ խմբի լավագույն մեծ բարեկամներին, բոլոր մասնակիցներին ովքեր չմերժեցին խնդրանք–առաջարկս և միասին համախմբված, միահամուռ ուժերով հավասար աշխատեցին՝ իրականացնելով այս պատմամշակույթային ճանաչողական էքսկուրսիան:
"Սա դեռ գեղեցիկ և լավ միջոցառումներ կազմակերպելու սկիզբն է",- նշեց մեր հետ զրույցում "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի և dilijanews.blogspot.com-ի համակարգող Վ.Գրիգորյանը:
Բոլորը գոհ էին և ոգեշնչված. մասնակիցների մոտ թևանցում էր բարձր տրամադրությունը, հնարավորության դեպքում էլի կլինեն նման գեղեցիկ էքսկուրսիաներ, միջոացռումներ:
Dilijanews.blogspot.com "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի Կրթության, Մշակույթի, Մամուլի և Հասարակության հետ կապերի բաժին:
N.B. Ցանկացողները կարող են միանալ մեզ առաջիկայում:
|
հեղինակ` admin |