📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
![]() |
Հոսթելի առավելություններից մեկն է՝ հյուրերի բաձրակարգ սպասարկումը:
Այստեղ Դուք կարող եք հյուրընկալվել լուսավոր եւ ընդարձակ հյուրասենյակներում, հանգստանալ նախասրահում դիտելով հեռուստացույց կամ ժամանակ անցկացնել օգտվելով համակարգիչներից կամ բազմաթիվ խաղերից:
Հոսթելը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնից ընդհամենը 2 կմ հեռավորության վրա: Սասունցի Դավիթ մետրո կայարանի մոտակայքում:
«Զվարթնոց» օդանավակայանից «Բենեֆիս» հոսթել կարելի է հասնել 20-25 րոպեի ընթացքում: Մեր հարևանությամբ են գտնվում՝ սրճարաններ, ռեստորաններ, բանկեր, բուտիկներ, մթերային խանութներ:
Սենյակներ
Հոսթելը առաջարկում է 24 ժամյա սպասարկում: Նախաճաշ, ցանկության դեպքում նաև ճաշ և ընթրիք:
Սենյակների քանակն է՝ 9
Սենյակների տեսակը՝ DBL, TRPL, QDPL (4 տեղ), 6 տեղանոց և 8 տեղանոց:
|
հեղինակ` Benefice Hostel |
![]() |
Դիլիջանս հյուրանոցը գտնվում է Աղստև գետից 20մ և անտառից 50մ հեռավորության վրա, Դիլիջան քաղաքում:
Հյուրանոցն ունի կարաոկե, մանկական խաղահրապարակ: Տարածքում կա անվճար ավտոկայանատեղի:
Հյուրանոցի ծառայությունների թվում են` հասարակական վայրերում անվճար Wi-Fi ինտերնետ կապը:
Համարներում կան հեռուստացույց և սառնարան:
Ռեստորանում գործում է «շվեդական սեղան», ճաշին և ընթրիքին մատուցվում են հայկական խոհանոցի կերակրատեսակներ: Հյուրերի տրամադրության տակ է նաև բարը:
1 օրվա արժեքը 20.000 դրամ,երկտեղանոց սենյակ/ նախաճաշ
010/096587626
|
հեղինակ` planeta trevel club |
![]() |
«Հաղարծին» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում:
Այցելելով այս համալիրը Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային մշակութային, հոգևոր անանց արժեքներ, համտեսել հայկական համադամ խորտիկներ, անցկացնել Ձեր հանգիստը նորաստեղծ համալիրում, որտեղ Ձեզ կդիմավորեն համալիրի բարեհամբույր սպասարկող անձնակազմը:
Հյուրանոցային համալիրում կարող եք գտնել զվարճանքների բավականին մեծ ընտրանի: Հանգստանալով Դիլիջանի Հաղարծին հյուրանոցում հնարավորություն կունենաք օգտվելու հյուրանոցի լողավազանից, ռուսական և ֆինական բաղնիքներից, մարզասրահից, բիլիարդից, սեղանի թենիսից, նիստերի դահլիճից, հյուրանոցի բարձրակարգ ռեստորանից և այլն: Հյուրանոցում կա նաև մանկական խաղահրապարակ, որտեղ Ձեր մանուկները կարող են հաճելի ժամանակ անցկացնել:
2 անձ-2 գիշեր 3 օր-80.000 դրամ, Արժեքը ներառում է երկտեղ.սենյակ-2 անձի համար-1 օրվա արժեքը՝ 35.000 դրամ,3անգամյա սնունդ, 1 օրյա տուր Տաթև 1 անձ:
010/098/096587626
|
հեղինակ` planeta trevel club |
![]() |
Պլանետա ճամփորդական ակումբ առաջարկում է 3/4-օրյա հանգիստ Աղվերանի լեռների մոգական անտառներում գտնվող «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրում:«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ իր հյուրերի համար:
Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները
( Economy, Standard, Superior with Balcony, Deluxe, Two Bedroom Suite) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահը , կոնֆերանս դահլիճը, սեմինարների սենյակները (մեծ և փոքր), ռեստորանը, բիլյարդի սրահը, բարը և դիսկո ակումբը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակները: 3 գիշեր 4 ցերեկ, 2 անձի համար 80.000 դրամ:Արժեքը ներառում է ստանդարտ երկտեղանի սենյակ, 2 անգամյա սնունդ, 1օրվա արժեքը 22.000 դրամ + 1օրյա տուր Տաթև 2 անձ:
010/098/096 587626
|
հեղինակ` planeta trevel club |
. Պատահական հայտարարությունների ընտրանի |