|
Տարվա ամենամեծ գյուղական իրադարձությունը. ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ, 10 հազար այցելու ողջ օրվա ընթացքում: Բացառապես միայն գյուղական արտադրության մթերքներ, ձեռագործ աշխատանքներ, այս ամենը` համեմված ազգային երգ ու պարով, բազում անակնկալներով:
Սա գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն է, որն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:
Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» հ/կ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հրավիրում են մասնակցելու նախադեպը չունեցող այս իրադարձությանը:
Հանդիպման վայրը` անփոփոխ. Անգլիական այգի:
|
հեղինակ` Travel News |