X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:




հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
2016թ.-ի մարտի 16-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կազմակերպվում է աշխատանքային խորհրդակցություն: Կազմակերպիչներ - Տուրիզմի հայկական ինստիտուտ - Հայկական աստղագիտական ընկերություն - Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն Գիտաժողովի թեմաներ -Գիտական ժառանգության վայրեր -Հետազոտական ինստիտուտներ -Գիտությանն առնչվող թանգարաններ -Տուրիստական ընկերությունների դերը գիտական տուրիզմի զարգացման գործընթացում -Գիտական այցելավայրերի փաթեթներ -Գիտական տուրիզմի այցելավարներ -Գիտական տուրիզմի կրթությունը համալսարաններում Ծրագիր -16 մարտի, չորեքշաբթի 14:30-14:45 Մասնակիցների գրանցում Նստաշրջան I. Գիտաժողովի բացում և ներածական զեկուցում 14:45-15:15 Գիտաժողովի պաշտոնական բացումը. Արև Սամուելյան, Արեգ Միքայելյան, Ռոբերտ Մինասյան: 15:15-16:45 – Գիտական տուրիզմի դերը Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ամրապնդման հարցում:Արեգ Միքայելյան Սուրճի ընդմիջում 17:00-18:00 Նստաշրջան II Գիտական այցելավայրեր և փաթեթներ 18:00-18:30 Նստաշրջան III. Այցելավայրերի տարածված սխալները, գիտական ժառանգության վայրեր 18:30-19:00 Ընդհանուր քննարկում և գիտաժողովի փակում
հեղինակ`
Travel News
Հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում առաջին անգամ կանցկացվի Էկոզբոսաշրջային փառատոն, որի նպատակն է նպաստել էկոզբոսաշրության զարգացմանը  համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Ծրագրում նախատեսվում է տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, մրցույթներ, էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ: Փառատոնի կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հկ-ի փոխնախագահ Սարգիս Աղայանն ասաց, որ ակտիվորեն համագործակցում են թե պետական կառույցների, թե մասնավոր սեկտորի հետ: 20-30 տաղավարներ են լինելու այդ համայնքներում, որտեղ ներկայացված են կլինեն թե տեղի բնակչության արտադրանքը, թե տուրիստական և այլ պետական ընկերությունների ծառայությունները: Նա ընդգծեց, որ փառատոնի շնորհիվ տուրիստն անմիջական շփման մեջ է գտնվելու համայնքի բնակչի հետ, ում համար սա գյուղատնտեսական մթերքը սպառելու շուկա է նաև: «Փառատոնին գալու են ամենաքիչը 500 մասնակից, որոնց ապահովվելու են տրանսպորտով, վրաններով: Ծրագրի արժեքը կազմում է մոտ  4 մլն դրամ: Իսկ ստացված հասույթը կներդրվի համայնքի զարգացման համար:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հրավիրում ենք մասնակցելու 3-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2016» ցուցահանդեսին, որը լայն ճանաչում է ձեռք բերել տուրիզմի բնագավառում և իր կարևոր դերն ունի ոլորտի զարգացման մեջ: Ցուցահանդեսը կկայանա 2016 թ-ի ապրիլի 15-17-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) և կազդանշի տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում: Ցուցահանդեսի գործընկեր երկիրն է Արաբական Միացյալ Էմիրությունները: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն: Թեմատիկ բաժիններն են` - տուր օպերատորներ և տուրիստական գործակալություններ, - վերականգնողական հանգիստ և բուժում,որսորդություն, ձկնորսություն, - էկո տուրիզմ, ակտիվ հանգիստ, սպորտ, գործնական տուրիզմ, - առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ, հյուրանոցային ցանցեր, ավիատոմսերի և երկաթգծի տոմսերի վաճառք, - ռեստորաններ, ժամանցի կենտրոններ, տրանսպորտային ծառայություններ, ապահովագրում, բանկային ծառայություններ, ինտերնետային ռեսուրսներ: «In Tour Expo 2016» ցուցահանդեսը հիանալի հնավորություն է ստեղծում բացահայտել Հայաստանի հայտնի և անհայտ գողտրիկ անկյունները: Միանշանակ լավ և փորձված հարթակ է հանդիսանում միջազգային փորձը հայաստանյան շուկա ներմուծելու, և լավագույն առաջարկները հայ սպառողին ներկայացնելու համար: Ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի ավելի քան 100 առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից: «In Tour Expo 2016» ցուցահանդեսի աջակիցներն են՝ ՀՀ Կառավարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատը< Ցուցահանդեսի կազմակերպիչ` «Էքսպո Գրուպ» ՍՊԸ Հեռ.;+ 374 91 007 702, +374 11 777 588 Էլ.հասցե. mail@expogrouparmenia.com www.expogrouparmenia.com/
հեղինակ`
Travel News
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցանկում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։ Mercer–ը 18 տարի անընդմեջ կյանքի որակի վարկանիշ է կազմում աշխարհի մեծ քաղաքներում։ Ընտրության չափանիշներն են` առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, բնապահպանությունը և այլն։ Հայաստանի մայրաքաղաքը Quality of living rankings – 2016 վարկանիշում է, որում ընդգրկված են աշխարհի 230 քաղաքներ։ Երևանը տեղավորվել է 182–րդ հորիզոնականում։ Հետխորհրդային տարածքի երկրներից վարկանիշի 79–րդ տեղում է Վիլնյուսը (Լիտվա), 89–րդ տեղում` Տալլինը (Էստոնիա) 90–րդում` Ռիգան (Լատվիա), 167 և 174–րդ տեղերում են, համապատասխանաբար, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, 176–րդ հորիզոնականում` Կիևը, 168–րդում` Թբիլիսին, 190–րդումԲելառուսի մայրաքաղաք Մինսկը, 197–րդում` Բաքուն (Ադրբեջան), 205–րդում` Թաշքենդը (Ուզբեկստան), 208–րդում` Աշխաբադը (Թուրքմենստան), 201–րդում` Բիշքեկը (Ղրղըզստան), իսկ 2014–րդում` Դուշանբեն (Տաջիկստան)։ Վարկանիշի առաջատարներն են` Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիան), Օքլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա): Վարկանիշի վերջին հորիզոնականում Բաղդադն է (Իրաք)։ Աութսայդերների թվում են` Պորտ–օ–Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգոյի Հանրապետություն):
հեղինակ`
Travel News
Ամբողջ աշխարհից ժամանած դահուկորդներ և սնոուբորդիստներ կմասնակցեն «Snowland 2016» առաջին փառատոնին, հայտնում է travel-armenia.ru–ն: Ծավալուն մարզա-ժամանցային փառատոնը կանցկացվի փետրվարի 26–ին և 27–ին Ծաղկաձորում։  Միջոցառումը կանցկացվի երկու փուլով` Freeride (փետրվարի 26)` սնոուբորդով և լեռնադահուկներով սահում մարզուղուց դուրս պրոֆեսիոնալ մարզիկների և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի անդամների մասնակցությամբ և դահուկորդների ու սնոուբորդիստների սիրողական մրցում «Մեծ սլալոմ» մարզաձևում (փետրվարի 27)։ Մրցումների գնահատման համակարգը կհամապատասխանի համաշխարհային չափանիշների։ Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ փառատոնի հովանավորներից։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի և այլ երկրների ավելի քան 100 դահուկորդների և սնոուբորդիստներ։ Կարելի է մասնակցել և որպես «Հյուր», և որպես «Մասնակից»: Փառատոնն անցկացվում է «Հայաստանի լեռնային սպորտի ֆեդերացիայի» հետ համատեղ` Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ։
հեղինակ`
Travel News
2016 թվականին եվրոպացի զբոսաշրջիկներին կծանոթացնեն Գորիսի շրջակայքի լեռնային արահետներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Լիա Բախշինյանը: «Մենք հիմնականում արշավներ ենք կազմակերպում դեպի Արագած: Սա շատ տարածված երթուղի է: Իսկ հիմա պատրաստվում ենք արշավների սիրահարներին ծանոթացնել Գորիսին: Արդեն հետիոտնի համար նախատեսված արահետներով երթուղիներ ենք կազմել, բայց դժվար ճանապարհներ են: Այդ պատճառով հարկավոր է պատրաստվել զբոսաշրջիկների ժամանելուն»,- նշեց Բախշինյանը: Հայաստանի լեռների կուսական արահետներն առայժմ եվրոպացիներին ավելի քիչ են գրավում, քան ավանդական շրջայցերը, այդ պատճառով քիչ է նաեւ պրոֆեսիոնալ զբոսավար-ուղեկցորդների թիվը: Նրանք պետք է կարողանան վրաններ խփել (հաճախ արշավները մի քանի օր են տեւում), խարույկ վառել, ճանաչել ճանապարհները, անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցույց տալ: Եվ, իհարկե, պետք է իրենք էլ ուսապարկով ճամփորդության փորձ ունենան: 2008 թվականին USAID/CAPS ծրագրի շրջանակում մի քանի ուղեկցորդներ վերապատրաստում են անցել Ֆրանսիայում: Այժմ նրանք են պատրաստում սկսնակներին: «Այդ մասնագիտացմամբ կրթությունը թանկ հաճույք է, այդ պատճառով մեզ շատ կօգնեին դոնորական նոր նախագծերը: Դա առանձին մասնագիտություն է, որը յուրացնում են տարիների ընթացքում: Այդ պատճառով, որպես կանոն, խմբի հետ ուղարկում ենք երկու զբոսավարի. մեկը՝ դասական զբոսավար, որը լեզու գիտի եւ ճանապարհին կարող է պատմել երկրի եւ շրջանի մասին, մյուսը՝ ուղեկցորդ»,- պարզաբանեց Բախշինյանը: Հայաստանի լեռնային գոտիները շատ են սիրում Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները:
հեղինակ`
Travel News
2016թ. Հայաստանի քարանձավները կբացվեն զբոսաշրջության համար: Այս մասին լրագրողներին փետրվարի 16-ին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իր գերատեսչությունը չի հանդուրժի «քարանձավային մարդկանց» գրոհը ու օպերատորների ու զբոսաշրջիկների համար վարքագծի կանոններ կսահմանի, որպեսզի նրանք ո՛չ իրենց վնասեն, ո՛չ քարանձավների էկոհամակարգին: Ապրեսյանը հիշեցրել է, որ 2015թ. ՀՀ Կառավարությունը հաստատել է քարանձավների գործածման միջոցառումների ծրագիր: «Շատ կարեւոր է ոչ թե պարզապես հետիոտն երթուղիներ բացել քարանձավներում, այլեւ դրանք գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Եվ նման զբոսաշրջային փաթեթների նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն կա»,- ասել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: Նա նշեց, որ Մագիլի քարանձավի համար, որը հայտնի է իր չղջիկներով, արդեն սահմանվել են այցելության կանոններ: «Զբոսաշրջությունից գոյացած միջոցների մի մասը պետք է ուղղվի դրանց պահպանմանը»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: