X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:




հեղինակ`
Travel News
Ապրիլի 11 - Ձկան փառատոն. Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Մայիսի 21 - Տոլմայի փառատոն. Արմավիրի մարզ, Սարդարապատի հուշահամալիր: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը: Հունիսի 6 - Ոչխարի խուզում փառատոն. Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը: Հունիսի 13 - Հաց լեռներում փառատոն. Երևանի Էրեբունի ամրոց-թանգարան: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ: Հուլիսի 2 - «Հայ Բույս»: Ենոքավան գյուղի մոտակայքում՝«Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի կունենա փառատոն, որը նվիրված է լինելու խտաբույսերին: «Հայ Բույս» փառատոնի կազմակերպելու նախաձեռնությունը հենց հագստյան գոտու ղեկավարությանն է: Այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնել խոտաբույսերի մասին, այլ նաև գեղեցիկ և հագեցած օր պարգևել փառատոնի բոլոր մասնակիցներին: Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ  http://www.haybuis.com/ կայքում։ Հուլիսի 2 - «Սյունիքի բարիքներ», խորագիր՝ «Թթենու փառատոն», ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ): Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը: Արարատյան դաշտավայրում և ՀՀ այլ տարածքներում թութը հասունանում է մայիսի վերջերին։Հուլիսի սկզբներին հանրապետության ողջ տարածքում ծառի վրա թութ չես տեսնի։ Իսկ Գորիսում ամենաքաղցր թութը կարող եքվայելել հուլիսի վերջին։ Սա է պատճառը, որ փառատոնը անցկացվում է հենց Գորիսում։ Մասնակիցները հիմնականում Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներն են, այն համայնքները, որոնք ավանդաբար թթի օղի են պատրաստում: Փառատոնի ընթացքում, նրանք առատ սեղաններ են գցում իրենց ստեղծած բերք ու բարիքով: Հյուրերը հաճույքով վայելում են անմահական հեղուկը, իսկ վրայից համտեսում զուտ գորիսյան ճաշատեսակներ` սիբեխ, ղաուրմա, իսկ դրանց վրայից էլ վայելում սառը թանը: Կազմակերպիչ՝ «Արենի» հիմնադրամ եւ Գորիսի քաղաքապետարան: Հուլիսի 2-10 - «ՖՐԵՍԿՈ». Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն: Փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը։ Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում են փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ դառնում են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ: Ցուցադրությունները անցկացվում են քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ: Հուլիսի 3 - Վարդավառ Միջազգային Փառատոն: Փառատոնը կանցկացվի Գեղարդի վանքի և Գառնու տաճարի տարածքներում: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Կազմակերպիչ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) Հուլիսի 4 /հուլիսի առաջին շաբաթ օր/ - Թթենու փառատոն. Սյունիքի մարզի Գորիս քաղաք: Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը: Հուլիսի 11 - Տարազ փառատոն. Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ: Հուլիսի 10-17 - Golden Apricot International Film Festival. Երևան: Կազմակերպիչ՝ www.gaiff.am: Հուլիսի 18 - Ձմերուկի փառատոն: «Երևանյան ամառ - 2016» ծրագրի շրջանակներում Կարապի լճում տեղի կունենա Ձմերուկի փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբում է նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն։  Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան Հուլիսի 24 - Վարդավառ, Դիլիջան, Իջևան, Տավուշի մարզ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Դիլիջանում և Իջևանում այս տոնը նշվում է շատ յուրահատուկ ձևով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Մարդիկ ընտանիքներով նշում են տոնը բնության գրկում, նաև այդ օրը գառ են մորթում։ Նաև այս տոնի հետ զուգորդվում է Հացի փառատոնը, որի ընթացքում ամբողջ տարածաշրջանից մարդիկ գալիս են այստեղ յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով պատրաստած հացատեսակով։  Կազմակերպիչ Դիլիջանի քաղաքապետարան: Օգոստոսի 5 - ԵրեւանՏարազՖեստ, Երեւան: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ, որը զգալիորեն տարբերվում է Կովկասում ապրող այլ ժողովուրդների ազգային հագուստից։ Տարազը արտացոլում է հայ ժողովրդի հավատքը: Փառատոնի ընթացքում տարբեր ընկերություններ ներկայացնում են մի շարք ապրանքներ, որոնք ազգային հագուստի անբաժան մաս են կազմում:  Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան: Օգոստոսի 11-12 - Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը: Օգոստոսի 15 /օգոստոսի երկրորդ շաբաթ օր/ - Գորգերի փառատոն. Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Օգոստոսի 14 - Մեղրի և հատապտուղների փառատոն: ՀՀ Տավուշի մարզ, Բերդ քաղաք Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից սկսած, մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, արտադրողները: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաև տեղական ձեռագործ իրերի ցուցադրության-վաճառքի ականատես լինել։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև համերգային ծրագիր՝ երգ և պար։ Ամեն տարի բարեգործական նկատառումներով շատ արտիստներ են միանում փառատոնին, որը շատ ողջունելի է։ Փառատոնինպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը ինչպես նաև տուրիզմի զարգացմանը, որը շատ կարևոր է այս տարածաշրջանի համար, քանի որ Տավուշի մարզը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է համարվում։ Օգոստոսի 14 - Լավաշի Փառատոն Խոր Վիրապում Փառատոնի ընթացքում հմուտ հացթուխները կցուցադրեն լավաշի պատրաստման ընթացքը և կսովորեցնեն թխման ճիշտ կարգը, կկազմակերպվի լավաշի և ավանդական հաց ու պանիրի հյուրասիրություն, կլինեն ժողովրդական և էստրադային երգեր և պարեր, ավանդական, ժողովրդական խաղերի կազմակերպում, մրցանակաբաշխություն, Break dance-ի նշանավոր խմբի պարային համարներ, երեխաների համար կազմակերպվելու են հատուկ խաղեր, հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի վերջում կազմակերպվելու է մոմավառություն: Կազմակերպիչ՝ Beauty of Armenia գործակալություն: Օգոստոսի 20 - Դիլիջանի Մշակութային վերածնունդ փառատոն: Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Փառատոնի շրջանակներում ցուցադրում են ձեռագործ աշխատանքներ․ ուեստներ, գինի, խալի, նկարներ։ Փառատոնը ուղեկցվում է երգ ու պարով։ Նաև հայտարարվում է մրցույթ:  Կազմակերպիչ «Մշակութային Վերածնունդ» ՀԿ Սեպտեմբերի 10 - Հատապտուղների Փառատոն, ժամը 12:00-ին Սանահինի կամրջի (կամ պատմական ՝ Քարե կամրջի) մոտ մոտակայքում: Փառատոնի նպատակն է՝ ներկայացնել Լոռվա անտառների հատապտուղները (հոն, մոշ, ազնվամորի, մասուր և դրանցից պատրաստված հյութերը), տեղի բույսերից պատրաստված թեյ, թուրմեր: Միաժամանակ կներկայացվի հնամյա քաղաքի պատմությունը, մշակութային ավանդույթները՝ ազգային երգ, պար, թատերական արվեստ, նկարչություն, գորգագործություն: Կազմակերպիչ՝ Ալավերդու քաղաքապետարան, Նոր Ալավերդի ՀԿ Սեպտեմբերի 10 (սեպտեմբերի 2-րդ շաբաթ օրը) - Օձունի գանձեր փառատոն, Լոռու մարզի Օձուն գյուղում Փառատոնի ընթացքում այցելուներին կներկայացվի Օձունի, 7 հարակից գյուղերի (Ծաթերը, Մղարթը, Այգեհատը, Արևածագը, Կարմիր Աղեկը, Արդվին և Հագվին), ինչպես նաև հյուր համայնքների (Այրումը, Լճկաձորը և Փանիկը) գյուղական արտադրանքը։ Ազգային-ավանդական տարրերը կմիահյուսվեն ժամանակակիցի հետ` օրը դարձնելով իսկական մի տոն:Այցելուներն հնարավորություն կունենան նաև վայելելու տնական օղու թորման, ինչպես և տեղական անուշահամ մրգերով և հատապտուղներով խոտաբույսերով թեյերի պատրաստման գործընթացը:Ներկաները կըմբոշխնեն գյուղերի տաղանդավոր երեխաների ելույթները, կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի և շատ ավելին: Փառատոնը մեկնարկել է 2012թ.-ից, տեղի ունենալով թե՛ Օձունի գյուղամիջում և թե՛ Օձունի եկեղեցու բակում։Ամեն տարի փառատոնը ունենում է յուրահատուկ թեմատիկա՝ այս տարի շեշտը դրվելու է նկարչության վրա՝ արտասահմանյան և հայկական։  Կազմակերպիչ՝ Օձունի գյուղապետարան Սեպտեմբերի 9-13 - "Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում" փառատոն: Փառատոնի նպատակն է ներկայացնել հին հայկական ավանդական տոները, ավանդական երգն ու պարը եւ գեղեցիկ բեմադրություններով ներկայացնել հասարակությանը: Կազմակերպիչ՝ "Ավանդական տոների վերածնունդ" ՀԿ: Սեպտեմբերի 24 - «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր):  Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ: Սեպտեմբերի 12-13 - Խորովածի փառատոն. Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ: Հոկտեմբերի 1-10 - Թատրոնի միջազգային փառատոն. Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ: Հոկտեմբերի 1-2 - Գինու փառատոն. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ: Սա ամենասիրված փառատոններից մեկն է տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-11 - Դուդուկի փառատոն. քաղաք Գյումրի: Հոկտեմբերի 10 - Պոպոքի փառատոն: Փառատոնը տեղի կունենա Աշտարակ քաղաքում, Pascal & Diodato սրճարանում։ Փառատոնի ընթացքում կազմակերպիչները մրցույթ են հայտարարում, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պոպոք է կոտրում և ամենաշատ կոտրողը մրցանակ է ստանում։ Ամբողջ ընթացքը զուգորդվում է երգ ու պարով։  Կազմակերպիչ՝ Գուրմե Դուրմե: Հոկտեմբերի 12-13 /երկրորդ կիրակի օրը/ - Էրեբունի-Երևանի ծնունդը: 2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը: Դեկտեմբերի 6, 2016- հունվարի 6, 2017 - Սուրբ Աստվածածնի և Ամանորի տոնավաճառ ,ք․Երևան, Հյուսիսային պողոտա: Տոնավաճառը անց է կացվում Հյուսիսային պողոտայում և շարունակվում 1 ամիս։ Տոնավաճառում ցուցադրվում են հայկական արտադրության ապրանքներ, ձեռագործ աշխատանք, ուտելիք, գինի և այլն։  Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Ձեզ ենք ներկայացնում 2016 թ. փառատոնի օրացույցը, որի կազմակերպիչն է՝ «Արենի փառատոն» հիմնադրամը: 1. «Թութի» փառատոն Հունիս ամսվա վերջին շաբաթ օրը (25.06.2016): Լեռնային Ղարաբաղ՝ Ամարաս վանք, սկիզբը 17:00 (վաճառք ցուցահանդես արհեստավորների, թութ հավաքելու ավանդական միջոցով, տնական օղու պատրաստում, ազգային երգեր, պարեր): 2. «Սյունիքի բարիքներ» փառատոն Ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ): 3. «Գաթայի» փառատոն Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը (24.09.2016), Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 13:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր): 4. «Գինու» փառատոն Սեպտեմբեր, ուրբաթ, 30.09.2016, Վայոց Ձորի մարզ՝ Ռինդ գյուղ, մեկնարկը՝ 17:00, (բերքի փառատոն, լավաշի պատրաստման ցուցադրում, խաղողի ճզման ավանդական մեթոդ, տնական օղու համտեսում, ժողովրդական երգեր, պարեր): 5. «Գինու փառատոն Արենի գյուղում» Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը (01.10.2016), Վայոց ձորի մարզ գյուղ Արենի, մեկնարկը՝ 13:00, (տնական գինու համտեսում, ժողովրդական պարեր, երգեր, խաղեր, գինու պատրաստման ավանդական մեթոդներ, պարի ֆլեշմոբ, թատերական ներկայացումներ, հայկական արտադրանքի գինու համտեսում, գինեգործների զորահանդես): Փառատոնը կտեվի մինչև 20:00:
հեղինակ`
Travel News
1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսանչորս տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, արդեն անվիճելի փաստ է, որ Հայկական բանակը մարտունակ է, ուժեղ ու կայացած։ Բանակ, որ զորավորվեց Հայրենիքի անկախության ու ազատության համար սեփական որդիների թափած թանկ արյամբ, բանակ, որ պարգևում է հաղթանակ ու խաղաղություն, բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում Հայրենիք, երաշխավորում խաղաղ ու անկախ պետականություն։ Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները։ ՀՀ տուրիստական ընկերությունների կողմից շնորհավորում ենք բոլորիդ նվիրական այս տոնի կապակցությամբ՝ համոզումով, որ մեր հավաքական սերն ու երախտագիտությունը վայելող Հայոց Բանակը կշարունակի լինել Հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի անդորրի ու անխոցելի սահմանի պահապանը։ Հունվարի 28-ին՝ Հայոց Բանակի տոնին ընդառաջ, Հայաստանի մի շարք տուրիստական կազմակերպություններ համախմբվել են մի գեղեցիկ երևույթի շուրջ՝ սկսվել է դրամահավաք, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի հայ զինվորի կարիքներին: Ստորեւ ներկայացված է այն կազմակերպությունների ցանկը, ովքեր արդեն միացել են դրամահավաքին: Խորին Շնորհակալություն: B2B Actitour Global Travel SacVoyage Travel Meridian Travel Air Arabia Dayan's Travel Aeroland Travel Agency Rumea Tempting Trips Club Info Travel Armane tour Bogema Travel Areni Festival Mary Sholokova Tour Delice Golden Tour Edna Tour Princess Maneh Tours Gloria Travel Visa Concord Travel Duet Travel Aerostar L & I Tour Astghadzor Travel Crystal Travel VIP Travel Vip Cruise SVLAND Go Travel Oasis Travel Pegas Travel Club Edalex Travel Opera Tour Joy Tour Arminius Levon Travel Progressive tour Elitar Travel Link tour City Travel Tatev Tour Lucy Tour Best Tour Miracle Travel Agency Dominic Tour Anriva Group Time To Travel Eveline Voyage Gaspar Tour Partez Tour Arcus Tours Aviation  Aron  Infinity Travel Group Beauty Of Armenia Sunny Tour Eurocaucasus Dubai Tour  Joel Eurostan Lore Travel LiGo Tour Aknpartners Luxury Voyage Ararat Tour Good Line Arta Tour Sweet Tour Yerkir Nairi Ave Maria Armenia Tour Armenia Travel Beau Monde Service Favorite Tour Sputnik L&L Travel Meri Nikolaishvili Ցանկը համալրվում է... Ի գիտություն նախաձեռնությանը միանալ ցանկացողներին. յուրաքանչյուր կազմակերպություն նվիրաբերում է 10.000 դրամ:
հեղինակ`
Travel News
Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ 2016թ. հունվարի 20-24-ը Հայաստանը կներկայացնեն Մադրիդի «Fitur 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն և ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվը ակնկալվում է, որ կգերազանցի 220 000-ը: ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն ու արդյունքը՝ նպատակ ունենալով խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։ «Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ գործարար և մասնագիտական ձևաչափերով: Դրանց ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները իրենց արտասահմանցի գործընկերների հետ կքննարկեն համագործակցության տարբերակներ՝ շեշտը դնելով եվրոպական եւ մասնավորապես իսպանացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չարտերային չվերթը, հետևաբար, տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չկա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: news.am
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Visit Armenia
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: