📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Տավուշի մարզում Փամբակ և Մորղուս Արեգունյանների ընտանիքում է ծնվել Դիլիջան -Հովք Փամբակի Արեգունյանը: Դիլիջան- Հովքը ունի 2 անուն: Նրան ընտանիքում անվանում են Հովք, իսկ դրսում հայտնի է Դիլիջան անունով: Դիլիջանն ունի մեկ եղբայր որի անունն է Աղստև և նրանք ապրում են հաշտ ու ներդաշնակ: Արեգունյանների տունը միշտ հյուրառատ է: Ընտանիքի մայրը, ով տնային տնտեսուհի է, բոլորին զարմացնում է իր խոհարարությամբ: Ով այցելում է Արեգունյաններին, բոլորին պատմում են իրենց ընտանեկան ավանդույթների, լեգենդների մասին: Դիլիջանը, ով համեստ, խաղաղասեր, նրբանկատ, ռոմանտիկ, ու զգացմունքային աղջիկ է, իր հեզությամբ գերել է ՝բոլոր տղաների սրտերը: Անընդհատ մայրը նախատում է աղջկան .->:, Մի օր, երբ կապուտաչյա Դիլիջան թագուհին մետաքսյա ոսկեկար հանդերձանքը հաքգին, ուսերին գցած արքայական շափյուղայի և ալմաստե քարերով թիկնոց, ը զմրուխտ է թագը գլխին, Աղստևի ու նրա հինգ զավակների հետ շրջում էր արքունիքում, հանկարծ հայտնվում է հարևան արքունիքի թագավորի տղա Տավուշը, ում ձեռքին կար մեծ փունջ դաշտային գունագեղ տարբեր ծաղիկներ ու տեսնելով իշխանուհուն շփոթվում է՝ կարմրելով խնդրում է իրենց մենակ թողնեն: Իշխանուհի Դիլիջանը առաջին հայացքից սիրահարվում է հարևան թագավորի տղային: Ի ուրախություն Դիլիջանի ծնողների, Տավուշի թոռ Դիլիջանը ամուսնանում է ու դառնում մեծ կարողության տեր: Ամուսնու հետ Դիլիջանն իր պապերի հողում կառուցում է հուշարձաններ, պատմա-մշակույթային կոթողներ, մատուռներ, ու քանի որ նա անչափ աստվածավախ է ու հայրենասեր, իր ամուսնու հետ հիմնում են եկեղեցիներ ու անվանում իրենց զավակների անուններով. Հաղարծին, Գոշավանք, Մաթոսավանք: Եվ ծնվում է Դիլիջանի երկորյակ զավակները: Նրանք անվանում են իրենց մեծ պապու անունով Ջուխտակ վանքեր: Դիլիջան թագուհին ունենում է հինգ զավակ՝ իր եղբոյր Աղստևի նման: Դիլիջանի պապ Տավուշը միշտ երազել էր ունենալ զույգ երեխաներ ու նրա թոռն ի կատար է ածում պապի այդքան մեծ բաղձանքը: Այսօր Դիլիջան թագուհին ունի մեծ թագավորություն և իր նազիր, վեզիրների՝ Պարզ լճի և Տզրկայի հետ ստեղծել են մեծ իշխանություն: Իսկ պալատի ծառայականները Թեղուտը, Հաղարծինը, Գոշը, Հովքը, Խաչարձանը ու Աղավնավանքը խոնարհվում են իրենց թագուհու առաջ, և աշխատում են տոն դարձնել թագուհու, և Տավուշ արքայի օրը: Արեգունյանների արքայությունում տոն է ամբողջ օրը, պալատական կենդանի երգչախումբը ամեն օր գովում ու փառաբանում է իր թագուհուն: Միայն տեսնել է պետք այս թագավորության բնություն համույթի համերգը: Արեգունյանների արքունիքը սկսում է ոլորաններից: Պալատի ընդունարանում հրաշք հեքիաթային այգի է, որտեղ Գետակը ներդաշնակ սոխակների, թռչյունների և միջատների հետ երգում ու մեծարում են իրենց թագուհուն, իսկ ծառերն ու ծաղիկները պատված անաղարտի ու հեքիաթի երանգներով, զեփյուռի մեղմ ու հեզ օրորով քեզ առնում են իրենց ձեռքերի վրա և տանում արքունիքով: Անձրևն էլ ասես իր հանդարտ ռիթմով մեղմ ծափ է տալի: Իսկական բնության համերգ, որ միայն կարող եք տեսնել Արեգունյանների արքունիքում: Այն միայն տեսնել և զգալ է պետք: Փամբակ և Մորղուս Արեգունյանների թագավորության դարպասները միշտ բաց են իրենց արքունիք այցելողների առջև:
Սեր, կյանք, բնություն, ներդաշնակություն, մարդկային և արվեստի գնահատման արժեքներ կա այս արքունիքում: Գիտեն, թե ինչպես դիմավորել ու պատշաճ, բարձրաշխարհիկ ընդունել և ճանապարհել հյուրին: Երևի աշխարհի ու Հայաստանի ոչ մի անկյունում չկա նման տեղ: Հավատացեք, այցելեք և խոսքերը գովեստ չի դիտվի:
Հեղինակ, Արեգունյան արքունիքի պալատական
Վաչե Գրիգորյան:
|
հեղինակ` Վաչե Գրիգորյան |
. Պատահական հայտարարությունների ընտրանի |