📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
07
10
2015
|
"ԳԵՏԻԿԻ Հովիտ" տարածաշրջանի տուրիստական ուղեցույցի շնորհանդեսը |
|
Հոկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում տեղի է ունենալու "ԳԵՏԻԿԻ Հովիտ" տարածաշրջանի տուրիստական ուղեցույցի շնորհանդեսը:
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հրավիրում է ՀՀ ներգնա տուր օպերատորներին ներկա գտնվելու սույն միջոցառմանը: Ճամբարակ և Դիլիջան քաղաքների միջև ընկած` հարուստ բնությամբ և աննկարագրելի գրավչությամբ այս շրջանը ցավալիորեն չի ընդգրկվում մեր տուրիստական երթուղիներ մեջ: Սակայն մեր բոլորի աջակցությամբ այն կարող է դառնալ Էկո և հնագիտական տուրիզմի կազմակերպման համար ամենաճանաչված վայրերից մեկը: Տեղացիների կաղմից արդեն մատուցվում են մի շարք տուրիստական ծառայություններ, որին և կարող ենք միասին ծանոթանալ մեր այցի ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կալավան գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է, մենք մեր ուղևորությունը կիրականցնենք ամենագնացներով: Վստահ եմ, որ մեր արկածային ճանապարհորդությունը կթողնի նաև անմոռանալի դրական զգացողություններ: Տեղերը ցավոք սահմանափակ են: Ցանկացողները կարող են դիմել +37477033599: Տեղափախումները կիրականացվեն անվճար: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |