X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Սևան, Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ > Երթուղու ուղղությունը



Կինոտուր

Կինոտուր դեպի Գառնի և Գեղարդ
Եթե երբևէ երազել եք ֆիլմի նկարահանման մասնակիցը դառնալ և փորձել Ձեր ուժերը, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:
Զբոսաշրջության տեսակներից մեկը կինոտուրն է: Այն կարող է լինել տարբեր` այցելություն պրոֆեսիոնալ կամ սիրողական ֆիլմի նկարահանման հրապարակ, դառնալ նկարահանվող ֆիլմի դերասան կամ անձամբ մասնակցել նախապատրաստական-սցենարական հատվածին: Մենք առաջարկում ենք միանալ մեր սիրողական կինոտուրին, որի շրջանակում հնարավորություն կստանաք մասնագետի ուղղորդմամբ սովորել և մասնակցել սցենար գրելու աշխատանքներին և նկարահանմանը` որպես դիտորդ կամ որպես մասնակից: Նկարահանելու ենք հիմնականում վավերագրական ֆիլմեր, սակայն սցենարները մշակվելու են մասնակիցների ներգրավմամբ ու խաղարկային/բեմադրական ֆիլմ ևս հնարավոր է ստեղծել: Նկարահանումներն իրականացնվելու են Գառնու և Գեղարդի հարակից տարածքներում: Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը` նորովի բացահայտելու Հայաստանի տեսարժան վայրերը և ձեռք բերելու գործնական գիտելիքներ ֆիլմստեղծման վերաբերյալ: Տուրը լինելու է նոյեմբերի 7-ին:
Տուրի քարտեզը
Մեկնում Երևանից- Չարենցի կամար- Քարերի սիմֆոնիա- Գառնու հեթանոսական տաճար- Գեղարդավաք

Տուրի արժեքն է 10.000 դրամ
Արժեքը ներառում է՝
Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
Թանգարանների մուտքի վճարները

Նախապես մասնակցությունը հաստատած զբոսաշրջիկները կստանան դասախոսության թեմաները էլեկտրոնային տարբերակով:
Աննախադեպ այս նախագծի առաջին մասնակիցներից մեկը դառնալու համար շտապեք ամրագրել ձեր տեղերը` զանգահարելով 098043972: Տեղերը սահմանափակ են:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: