X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Տուրիստական ոլորտ > Իրավաբանական և ֆիզ. անձեր > Մասնագիտացված



թռիչք օդապարիկով

               
Ձեզ ենք ներկայացնում մեր կողմից մատուցվող ծառայությունների նկարագրությունը:
Մեր ընկերությունը հանդիսանում է օդագնացության հիմնադիրը Հայաստանում, և սկսած 2014թ.-ից կազմակերպում է ազատ և կապված թռիչքներ հանրապետության տարածքում: Մեր օդապարիկը, որպես օդանավ գրանցված է քաղաքացիական ավիացիայում, իսկ մեր հմուտ օդաչուն ունի միջազգային օդաչուի որակավորում և համապատասխան լիցենզիա: Թռիչքները կատարվում են բացառապես քաղ.ավիացիայի թույլտվությամբ և հսկողությամբ:Օդանավը և թռիչքի բոլոր մասնակիցները ապահովագրված են
արտասահմանյան հուսալի ապահովագրական ընկերությունում:

Թռիչքներ հնարավոր է կատարել, արևածագից 1-2 ժամ հետո կամ մայրամուտից 2-3 ժամ առաջ,Այս ծրագիրը տևում է 4-5 ժամ ՝ որից բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է, մինչև 1000 մ բարձրությամբ:
Ծրագիրը ներառում է`
1. Տեղափոխություն թռիչքի վայր, և վերադարձ Երևան
(մեր 4 հոգանոց սպասարկող անձնակազմը կմոտենա քաղաքի կենտրոնում գտնվող ցանկացած վայր, և պատվիրատուներին կուղեկցի նախապես պլանավորված թռիչքի վայր` բարձրակարգ 8 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսով):
2. Թռիչքի մասնակիցները կմասնակցեն նաև օդապարիկի թռիչքի պատրաստմանը, որը տևում է մոտ 30 րոպե:
3. Բուն թռիչքը տևում է մոտ 1 ժամ (40-90 րոպե` կախված քամու ուղղությունից և արագությունից)
4. Ամբողջ թռիչքի ընթացքում կատարվում է GOPRO նկարահանում, որ տրամադրվում է պատվիրատուներին:
5. Թռիչքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն , 1783թ.-ից մեզ հասած հետաքրքիր արարողակարգով:
Ծրագրը ներառում է նաև, հյուրասիրություն զովացուցիչ ըմպելիքներ,տաք սուրճ, իսկ վայրէջքից հետո շամպայն և քաղցրավենիք:

Մեկ թռիչքի ընթացքում ուղևորների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 230կգ-ը:
Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները:
Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում թռիչքը տեղափոխվում է այլ օր:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: