X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






09 11 2015

Seven Amarts ընկերությունը ԱրմԹեք-2015-ի շրջանակներում ներկայացրել է Localz համակարգը

     
Seven Amarts ընկերությունը ԱրմԹեք-2015-ի շրջանակներում ներկայացրել է երթուղին և զբասավարին ինքնուրույն ընտրելու Localz օնլայն համակարգը: Localz-ը թույլ է տալիս փոխել երթուղիները, մասնավոր զբասավարներից տեղեկանալ գները և այլ օգտակար տեղեկություններ, որոնք կարող են տուրիստին օգտակար լինել ճանապարհին:
 
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Seven Amarts ընկերության տնօրեն Արտավազդ Սոխիկյանը հաղորդել է, որ Localz տարբերակի Web պիլոտային բացումը տեղի կունենա 2015 թվականի նոյեմբերի 1-ին, դեկտեմբերին մատչելի կլինի նաև iPhone-ի համար նախատեսվող տարբերակը, իսկ 2016 թվականին կգործարկվի նաև Android տարբերակը: «Պիլոտային մեկնարկից 3 ամիս անց ընկերությունը պատրաստվում է Localz-ը գործարկել նաև Վրաստանում, որտեղ համակարգը տուրիստական սեզոնի ընթացքում ապրոբացիայի ենթարկելուց հետո կարելի է այն վերջնականորեն ճշգրտել և կյանքի կոչել, եվրոպական շուկա դուրս գալու մտադրություններով: Ներկայումս Seven Smarts ընկերությունն արդեն համագործակցում է Հայաստանի 80 զբասավարների հետ»,-հավելել է Ա.Սոխիկյանը:
 
«Արտասահմանյան ընկերություններից մեզ նման է Vietor հայտնի ընկերությունը, բայց Seven Smarts-ի առաջարկած համակարգը տարբերվում է նրանով, որ տուրիստն ինքը կարող է ընտրել երթուղին և զբոսավարին»,-պարզաբանել է Ա.Սոխիկյանը:
 
«ԱրմԹեք Կոնգրես-2015»-ը դա բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողով էր:


arminfo.am
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: