X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






10 11 2015

Դեպի Երեւան փոխադրումներ առաջարկող բոլոր ավտոբուսներն ապօրինի են աշխատում

     
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական գանձապետական հաստատությունը իր կայքում պաշտոնական տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ավտոբուսներով փոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունները, որոնք դեպի Երեւան ուղեւորափոխադրումներ են առաջարկում, ապօրինի են աշխատում։

«Նման փոխադրողների ծառայություններից օգտվելով՝ ուղեւորները վտանգում են իրենց կյանքը։ Հաճախ այդ վարորդները չեն պահպանում աշխատանքի եւ հանգստի ռեժիմը, իսկ երթուղի դուրս գալուց առաջ բժշկական զննում չեն անցնում։ Տրանսպորտի տեխնիկական վիճակը երթուղուց առաջ նույնպես չեն ստուգում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում ձերբակալվել էր հայկական «Վագտրանս» ՍՊԸ առաջին ավտոբուսը եւ, ինչպես հայտնել էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը, տեղափոխվել էր տուգանային հրապարակ արգելակների եւ ղեկի անսարքության պատճառով։ Վարորդի խոսքով՝ նոյեմբերի 4-ին սահմանված 27 550 ռուբլի տուգանքը վճարելուց հետո ինքը ավտոբուսը հետ է վերցրել հատուկ կայանատեղիից եւ վերադարձել Ցարիցինո մետրոյի մոտ գտնվող ավտոբուսի կանգառ ու սկսել է ուղեւորներ հավաքել Երեւան տեղափոխելու համար։

Նոյեմբերի 7-ին ՌԴ Պետավտովերահսկողության վարչության աշխատակիցները նորից են մոտեցել ավտոբուսին եւ երկրորդ անգամ մեքենան տարել հատուկ կայանատեղի։ Այդ պահին, ինչպես հայտնեց ընկերության ներկայացուցիչը, ավտոբուսը պատրաստվում էր ուղեւորվել Երեւան։

Ներկայումս ավտոբուսը տուգանային հրապարակում է։ Ընկերությանը սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլի տուգանք։


news.am
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: