X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






26 11 2015

Հայաստանը կխստացնի միջպետական ուղևորափոխադրումների նկատմամբ պահանջները

     
Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Ավտոտրանսպորտի մասին» օրենքի, «Վարչական իրավախախտումների» օրենսգրքի, «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխություններին և լրացումներին, որոնք նախատեսում են միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացի խստացում։

Նոյեմբերի լույս 3–ի գիշերը Տուլայում Մոսկվա–Երևան ավտոբուսի` վթարի ենթարկվելուց հետո Հայաստանի տրանսպորտի նախարարությանը հանձնարարվեց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված օրենսդրական փոփոխություններ կատարել։

«Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների իրականացման հստակ կանոնների և պահանջների սահմանում, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց անվտանգությունն ու սպասարկման որակը»,– ասաց Բեգլարյանը։

Բացի այդ, երկրում խստացված են ուղևորափոխադրումների ոլորտի ընկերությունների նկատմամբ օրենքի պահանջները, մասնավորապես, ուղևորափոխադրումների կազմակերպման թույլտվությունը կտրամադրվի ավելի ազատական մոտեցումներ ենթադրող մրցութային հիմքով։
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: