X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






28 11 2015

Երևանի կենտրոնում գինու համտես–տոնավաճառ է մեկնարկել

               
Շաբաթ օրը Երևանում գինու համտես–տոնավաճառ է մեկնարկել։

Այս աստվածային խմիչքի տոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 28–29–ը։

Միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում։

Տոնավաճառին մասնակցում է մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը:

«Նոյեմբերի 20–ին Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Մեր փոխգործակցությունը սկսվել է դեռ 2011 թ.–ին, երբ համատեղ ջանքերով Երևանում կազմակերպվել են գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, որոնք բավականին հաջողված են», – լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նա ավելացրեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև 2016 թ.–ին, ինչի շրջանակում կկազմակերպվեն գյուղատնտեսական արտադրանքի նոր համտես–տոնավաճառներ։

«Նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը։ Նման միջոցառումները նաև կարևոր են զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ հարկավոր է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել մեր հայրենական արտադրանքը», – ընդգծեց Մակարյանը։

Նա նաև նշեց, որ վերջին ինը ամսվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 4 մլն լիտր գինի, և հիմա քայլեր են ձեռնարկում սպառման նոր շուկաներ փնտրելու և արտահանումն ընդլայնելու ուղղությամբ:


newsarmenia.am
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: