📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Ինչպես ընտրել ճանապարհորդական ուսապարկ |
|
Ճանապարհորդական ուսապարկին է վերաբերվում հետևյալ կարգախոսը. իմ ամեն ինչը կրում եմ ինձ հետ: Այդ իսկ պատճառով արշավի գնալիս շատ կարևոր է ընտրել այնպիսի ուսապարկ, որը ձեզ կուղեկցի ամբողջ ճանապարհին:
Փորձառու արշավորդները խորհուրդ են տալիս վերցնել այնպիսի ուսապարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Ավելի լավ է ուսապարկը կիսով չափ դատարկ լինի, քան ուսապարկի մեջ ինչ-որ բան չտեղավորվի: Ուսապարկի նորմալ չափը համարվում է 50 լիտր տարողունակությունը: Կարևոր է նաև ուսապարկի երկարությունը: Եթե դուք ցածրահասակ եք, ապա վերցրեք ավելի փոքր ուսապարկեր: Ուսապարկը պետք է հեշտությամբ ամրացվի, այն պետք է ունենա կրծքավանդակային գոտի: Գոտիները պետք է ունենան կարգավորիչներ, որոնք հնարավորություն կտան ընտրել ձեզ անհրաժեշտ երկարությունը: Ուսապարկի կապիչները պետք է լինեն հարմարավետ՝ էքստրեմալ իրավիճակներում այն արագ հանելու համար: Հատկապես կարևոր է ուսապարկի այն հատվածը, որը կցվում է ձեր մեջքին: Ուսապարկը պետք է ունենա օդափոխության հնարավորություն: Նմանատիպ հնարավորություն ունեն ցանցե կտորները: Օդափոխության դեպքում ձեր մեջքը չի քրտնի: Ուսապարկը պետք է ունենա նվազագույնը երկու արտաքին գրպաններ: Այնտեղ կարող եք տեղադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Հիշեք. որքան շատ են գրպաններն, այնքան լավն է ուսապարկը: Եթե ձեզ հուզում է ուսապարկի արտաքին տեսքը, ապա գիտեցեք, որ ինչքան էլ գեղեցիկ լինի, առաջին հերթին կաևոր է հարմարավետությունը: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերությունները արտադրում են վառ գույների ուսապարկեր: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերություններ են. Deuter, Eastpak, Gregory, Macpac, Osprey, JanSport և այլն: |
||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |