X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






21 01 2016

Հայաստանը կներկայացվի իսպանացի զբոսաշրջիկներին

     
Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ 2016թ. հունվարի 20-24-ը Հայաստանը կներկայացնեն Մադրիդի «Fitur 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն և ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվը ակնկալվում է, որ կգերազանցի 220 000-ը:

ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն ու արդյունքը՝ նպատակ ունենալով խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։

«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ գործարար և մասնագիտական ձևաչափերով: Դրանց ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները իրենց արտասահմանցի գործընկերների հետ կքննարկեն համագործակցության տարբերակներ՝ շեշտը դնելով եվրոպական եւ մասնավորապես իսպանացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չարտերային չվերթը, հետևաբար, տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չկա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:


news.am
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: