X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Զբոսաշրջային միջոցառումներ, որոնք անցկացվելու են Հայաստանում 2016թ.-ին

               
Ապրիլի 11 - Ձկան փառատոն. Կոտայքի մարզի Աբովյան քաղաք:


Մայիսի 21 - Տոլմայի փառատոն. Արմավիրի մարզ, Սարդարապատի հուշահամալիր: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը:


Հունիսի 6 - Ոչխարի խուզում փառատոն. Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը:


Հունիսի 13 - Հաց լեռներում փառատոն. Երևանի Էրեբունի ամրոց-թանգարան: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ:


Հուլիսի 2 - «Հայ Բույս»: Ենոքավան գյուղի մոտակայքում՝«Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի կունենա փառատոն, որը նվիրված է լինելու խտաբույսերին: «Հայ Բույս» փառատոնի կազմակերպելու նախաձեռնությունը հենց հագստյան գոտու ղեկավարությանն է: Այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնել խոտաբույսերի մասին, այլ նաև գեղեցիկ և հագեցած օր պարգևել փառատոնի բոլոր մասնակիցներին: Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ  http://www.haybuis.com/ կայքում։


Հուլիսի 2 - «Սյունիքի բարիքներ», խորագիր՝ «Թթենու փառատոն», ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ):
Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը: Արարատյան դաշտավայրում և ՀՀ այլ տարածքներում թութը հասունանում է մայիսի վերջերին։Հուլիսի սկզբներին հանրապետության ողջ տարածքում ծառի վրա թութ չես տեսնի։ Իսկ Գորիսում ամենաքաղցր թութը կարող եքվայելել հուլիսի վերջին։ Սա է պատճառը, որ փառատոնը անցկացվում է հենց Գորիսում։ Մասնակիցները հիմնականում Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներն են, այն համայնքները, որոնք ավանդաբար թթի օղի են պատրաստում: Փառատոնի ընթացքում, նրանք առատ սեղաններ են գցում իրենց ստեղծած բերք ու բարիքով: Հյուրերը հաճույքով վայելում են անմահական հեղուկը, իսկ վրայից համտեսում զուտ գորիսյան ճաշատեսակներ` սիբեխ, ղաուրմա, իսկ դրանց վրայից էլ վայելում սառը թանը:
Կազմակերպիչ՝ «Արենի» հիմնադրամ եւ Գորիսի քաղաքապետարան:


Հուլիսի 2-10 - «ՖՐԵՍԿՈ». Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն:
Փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը։ Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում են փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ դառնում են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ: Ցուցադրությունները անցկացվում են քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:


Հուլիսի 3 - Վարդավառ Միջազգային Փառատոն: Փառատոնը կանցկացվի Գեղարդի վանքի և Գառնու տաճարի տարածքներում: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։
Կազմակերպիչ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ)


Հուլիսի 4 /հուլիսի առաջին շաբաթ օր/ - Թթենու փառատոն. Սյունիքի մարզի Գորիս քաղաք: Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը:


Հուլիսի 11 - Տարազ փառատոն. Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ:


Հուլիսի 10-17 - Golden Apricot International Film Festival. Երևան:
Կազմակերպիչ՝ www.gaiff.am:


Հուլիսի 18 - Ձմերուկի փառատոն: «Երևանյան ամառ - 2016» ծրագրի շրջանակներում Կարապի լճում տեղի կունենա Ձմերուկի փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբում է նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն։ 
Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան


Հուլիսի 24 - Վարդավառ, Դիլիջան, Իջևան, Տավուշի մարզ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Դիլիջանում և Իջևանում այս տոնը նշվում է շատ յուրահատուկ ձևով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Մարդիկ ընտանիքներով նշում են տոնը բնության գրկում, նաև այդ օրը գառ են մորթում։ Նաև այս տոնի հետ զուգորդվում է Հացի փառատոնը, որի ընթացքում ամբողջ տարածաշրջանից մարդիկ գալիս են այստեղ յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով պատրաստած հացատեսակով։ 
Կազմակերպիչ Դիլիջանի քաղաքապետարան:


Օգոստոսի 5 - ԵրեւանՏարազՖեստ, Երեւան: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ, որը զգալիորեն տարբերվում է Կովկասում ապրող այլ ժողովուրդների ազգային հագուստից։ Տարազը արտացոլում է հայ ժողովրդի հավատքը: Փառատոնի ընթացքում տարբեր ընկերություններ ներկայացնում են մի շարք ապրանքներ, որոնք ազգային հագուստի անբաժան մաս են կազմում: 
Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան:


Օգոստոսի 11-12 - Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը: Օգոստոսի 15 /օգոստոսի երկրորդ շաբաթ օր/ - Գորգերի փառատոն. Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:


Օգոստոսի 14 - Մեղրի և հատապտուղների փառատոն: ՀՀ Տավուշի մարզ, Բերդ քաղաք Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից սկսած, մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, արտադրողները: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաև տեղական ձեռագործ իրերի ցուցադրության-վաճառքի ականատես լինել։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև համերգային ծրագիր՝ երգ և պար։ Ամեն տարի բարեգործական նկատառումներով շատ արտիստներ են միանում փառատոնին, որը շատ ողջունելի է։ Փառատոնինպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը ինչպես նաև տուրիզմի զարգացմանը, որը շատ կարևոր է այս տարածաշրջանի համար, քանի որ Տավուշի մարզը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է համարվում։


Օգոստոսի 14 - Լավաշի Փառատոն Խոր Վիրապում
Փառատոնի ընթացքում հմուտ հացթուխները կցուցադրեն լավաշի պատրաստման ընթացքը և կսովորեցնեն թխման ճիշտ կարգը, կկազմակերպվի լավաշի և ավանդական հաց ու պանիրի հյուրասիրություն, կլինեն ժողովրդական և էստրադային երգեր և պարեր, ավանդական, ժողովրդական խաղերի կազմակերպում, մրցանակաբաշխություն, Break dance-ի նշանավոր խմբի պարային համարներ, երեխաների համար կազմակերպվելու են հատուկ խաղեր, հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի վերջում կազմակերպվելու է մոմավառություն:
Կազմակերպիչ՝ Beauty of Armenia գործակալություն:


Օգոստոսի 20 - Դիլիջանի Մշակութային վերածնունդ փառատոն: Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Փառատոնի շրջանակներում ցուցադրում են ձեռագործ աշխատանքներ․ ուեստներ, գինի, խալի, նկարներ։ Փառատոնը ուղեկցվում է երգ ու պարով։ Նաև հայտարարվում է մրցույթ: 
Կազմակերպիչ «Մշակութային Վերածնունդ» ՀԿ


Սեպտեմբերի 10 - Հատապտուղների Փառատոն, ժամը 12:00-ին Սանահինի կամրջի (կամ պատմական ՝ Քարե կամրջի) մոտ մոտակայքում: Փառատոնի նպատակն է՝ ներկայացնել Լոռվա անտառների հատապտուղները (հոն, մոշ, ազնվամորի, մասուր և դրանցից պատրաստված հյութերը), տեղի բույսերից պատրաստված թեյ, թուրմեր: Միաժամանակ կներկայացվի հնամյա քաղաքի պատմությունը, մշակութային ավանդույթները՝ ազգային երգ, պար, թատերական արվեստ, նկարչություն, գորգագործություն:
Կազմակերպիչ՝ Ալավերդու քաղաքապետարան, Նոր Ալավերդի ՀԿ


Սեպտեմբերի 10 (սեպտեմբերի 2-րդ շաբաթ օրը) - Օձունի գանձեր փառատոն, Լոռու մարզի Օձուն գյուղում Փառատոնի ընթացքում այցելուներին կներկայացվի Օձունի, 7 հարակից գյուղերի (Ծաթերը, Մղարթը, Այգեհատը, Արևածագը, Կարմիր Աղեկը, Արդվին և Հագվին), ինչպես նաև հյուր համայնքների (Այրումը, Լճկաձորը և Փանիկը) գյուղական արտադրանքը։
Ազգային-ավանդական տարրերը կմիահյուսվեն ժամանակակիցի հետ` օրը դարձնելով իսկական մի տոն:Այցելուներն հնարավորություն կունենան նաև վայելելու տնական օղու թորման, ինչպես և տեղական անուշահամ մրգերով և հատապտուղներով խոտաբույսերով թեյերի պատրաստման գործընթացը:Ներկաները կըմբոշխնեն գյուղերի տաղանդավոր երեխաների ելույթները, կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի և շատ ավելին:
Փառատոնը մեկնարկել է 2012թ.-ից, տեղի ունենալով թե՛ Օձունի գյուղամիջում և թե՛ Օձունի եկեղեցու բակում։Ամեն տարի փառատոնը ունենում է յուրահատուկ թեմատիկա՝ այս տարի շեշտը դրվելու է նկարչության վրա՝ արտասահմանյան և հայկական։ 
Կազմակերպիչ՝ Օձունի գյուղապետարան


Սեպտեմբերի 9-13 - "Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում" փառատոն: Փառատոնի նպատակն է ներկայացնել հին հայկական ավանդական տոները, ավանդական երգն ու պարը եւ գեղեցիկ բեմադրություններով ներկայացնել հասարակությանը:
Կազմակերպիչ՝ "Ավանդական տոների վերածնունդ" ՀԿ:


Սեպտեմբերի 24 - «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր): 
Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:


Սեպտեմբերի 12-13 - Խորովածի փառատոն. Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ:


Հոկտեմբերի 1-10 - Թատրոնի միջազգային փառատոն. Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ:


Հոկտեմբերի 1-2 - Գինու փառատոն. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ: Սա ամենասիրված փառատոններից մեկն է տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ:


Հոկտեմբերի 9-11 - Դուդուկի փառատոն. քաղաք Գյումրի:


Հոկտեմբերի 10 - Պոպոքի փառատոն: Փառատոնը տեղի կունենա Աշտարակ քաղաքում, Pascal & Diodato սրճարանում։ Փառատոնի ընթացքում կազմակերպիչները մրցույթ են հայտարարում, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պոպոք է կոտրում և ամենաշատ կոտրողը մրցանակ է ստանում։ Ամբողջ ընթացքը զուգորդվում է երգ ու պարով։ 
Կազմակերպիչ՝ Գուրմե Դուրմե:


Հոկտեմբերի 12-13 /երկրորդ կիրակի օրը/ - Էրեբունի-Երևանի ծնունդը: 2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը:


Դեկտեմբերի 6, 2016- հունվարի 6, 2017 - Սուրբ Աստվածածնի և Ամանորի տոնավաճառ ,ք․Երևան, Հյուսիսային պողոտա: Տոնավաճառը անց է կացվում Հյուսիսային պողոտայում և շարունակվում 1 ամիս։ Տոնավաճառում ցուցադրվում են հայկական արտադրության ապրանքներ, ձեռագործ աշխատանք, ուտելիք, գինի և այլն։ 
Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: