X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






25 02 2016

Երևանն ընդգրկվել է ապրելու տեսանկյունից ամենահարմարավետ քաղաքների ցանկում

     
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցանկում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։

Mercer–ը 18 տարի անընդմեջ կյանքի որակի վարկանիշ է կազմում աշխարհի մեծ քաղաքներում։ Ընտրության չափանիշներն են` առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, բնապահպանությունը և այլն։

Հայաստանի մայրաքաղաքը Quality of living rankings – 2016 վարկանիշում է, որում ընդգրկված են աշխարհի 230 քաղաքներ։ Երևանը տեղավորվել է 182–րդ հորիզոնականում։

Հետխորհրդային տարածքի երկրներից վարկանիշի 79–րդ տեղում է Վիլնյուսը (Լիտվա), 89–րդ տեղում` Տալլինը (Էստոնիա) 90–րդում` Ռիգան (Լատվիա), 167 և 174–րդ տեղերում են, համապատասխանաբար, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, 176–րդ հորիզոնականում` Կիևը, 168–րդում` Թբիլիսին, 190–րդումԲելառուսի մայրաքաղաք Մինսկը, 197–րդում` Բաքուն (Ադրբեջան), 205–րդում` Թաշքենդը (Ուզբեկստան), 208–րդում` Աշխաբադը (Թուրքմենստան), 201–րդում` Բիշքեկը (Ղրղըզստան), իսկ 2014–րդում` Դուշանբեն (Տաջիկստան)։

Վարկանիշի առաջատարներն են` Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիան), Օքլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա):

Վարկանիշի վերջին հորիզոնականում Բաղդադն է (Իրաք)։

Աութսայդերների թվում են` Պորտ–օ–Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգոյի Հանրապետություն):

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: