X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






«In Tour Expo 2016» ցուցահանդես

     
Հրավիրում ենք մասնակցելու 3-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2016» ցուցահանդեսին, որը լայն ճանաչում է ձեռք բերել տուրիզմի բնագավառում և իր կարևոր դերն ունի ոլորտի զարգացման մեջ:

Ցուցահանդեսը կկայանա 2016 թ-ի ապրիլի 15-17-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) և կազդանշի տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում:

Ցուցահանդեսի գործընկեր երկիրն է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:

Թեմատիկ բաժիններն են`
- տուր օպերատորներ և տուրիստական գործակալություններ,
- վերականգնողական հանգիստ և բուժում,որսորդություն, ձկնորսություն,
- էկո տուրիզմ, ակտիվ հանգիստ, սպորտ, գործնական տուրիզմ,
- առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ, հյուրանոցային ցանցեր, ավիատոմսերի և երկաթգծի տոմսերի վաճառք,
- ռեստորաններ, ժամանցի կենտրոններ, տրանսպորտային ծառայություններ, ապահովագրում, բանկային ծառայություններ, ինտերնետային ռեսուրսներ:

«In Tour Expo 2016» ցուցահանդեսը հիանալի հնավորություն է ստեղծում բացահայտել Հայաստանի հայտնի և անհայտ գողտրիկ անկյունները:

Միանշանակ լավ և փորձված հարթակ է հանդիսանում միջազգային փորձը հայաստանյան շուկա ներմուծելու, և լավագույն առաջարկները հայ սպառողին ներկայացնելու համար:

Ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի ավելի քան 100 առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից:

«In Tour Expo 2016» ցուցահանդեսի աջակիցներն են՝
ՀՀ Կառավարությունը,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը
ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատը<


Ցուցահանդեսի կազմակերպիչ` «Էքսպո Գրուպ» ՍՊԸ
Հեռ.;+ 374 91 007 702, +374 11 777 588
Էլ.հասցե. mail@expogrouparmenia.com
www.expogrouparmenia.com/

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: