📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
01
03
2016
|
Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը |
|
Փետրվարի 27-28-ին Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվել են Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին:
Հայկական տաղավարը ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել է Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկել են Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ: Այցելուներին ներկայացվել է Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը: LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնել է լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |