X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






03 03 2016

Էկոզբոսաշրջային առաջին փառատոնը հունիսին է անցկացվելու

     
Հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում առաջին անգամ կանցկացվի Էկոզբոսաշրջային փառատոն, որի նպատակն է նպաստել էկոզբոսաշրության զարգացմանը  համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Ծրագրում նախատեսվում է տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, մրցույթներ, էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ:

Փառատոնի կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հկ-ի փոխնախագահ Սարգիս Աղայանն ասաց, որ ակտիվորեն համագործակցում են թե պետական կառույցների, թե մասնավոր սեկտորի հետ:

20-30 տաղավարներ են լինելու այդ համայնքներում, որտեղ ներկայացված են կլինեն թե տեղի բնակչության արտադրանքը, թե տուրիստական և այլ պետական ընկերությունների ծառայությունները:

Նա ընդգծեց, որ փառատոնի շնորհիվ տուրիստն անմիջական շփման մեջ է գտնվելու համայնքի բնակչի հետ, ում համար սա գյուղատնտեսական մթերքը սպառելու շուկա է նաև:

«Փառատոնին գալու են ամենաքիչը 500 մասնակից, որոնց ապահովվելու են տրանսպորտով, վրաններով:

Ծրագրի արժեքը կազմում է մոտ  4 մլն դրամ: Իսկ ստացված հասույթը կներդրվի համայնքի զարգացման համար:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: