📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Չվերթներ են չեղարկվել Երևանից ու դեպի Երևան |
|
Մարտի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ չեղարկվել է Երևանից երկկողմանի 8 չվերթ Դոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքը, չեղյալ են համարվել դեպի Ռոստով «Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը: Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը: Թռիչքների չեղարկման պատճառը մարտի 19-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիավթարն է, երբ վայրէջքի գնալիս կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ժամանող ինքնաթիռը: Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան թռիչքները` «Աերոֆլոտի» SU 5367 չվերթը և «Դոնավիա» ընկերության D9 5367 չվերթը, Սոչիից` «Աերոֆլոտի» SU 5366 չվերթը, հայտնում է Armenia Today-ը: Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռոստով չվերթը ևս չեղարկվել է: Չի կայացել նաև Երևան-Սոչի չվերթը: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |