X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Երևանում կայացավ 3-րդ միջազգային Tour Expo տուրիստական ցուցահանդեսը

     
Ապրիլի 15-17-ը տեղի ունեցավ 3-րդ միջազգային Tour Expo տուրիստական ցուցահանդեսը, որն անցկացվում էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում, և ազդարարեց Հայաստանում զբոսաշրջության սեզոնի բացումը:

Ցուցահանդեսի շնորհիվ բացահայտվում է զբոսաշրջության ծառայություների մի ողջ սպեկտր՝ զբոսաշրջային տուրեր Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր, հյուրանոցների ամրագրումներ, ավիափոխադրումներ, ապահովագրական և այլ ծառայություններ:

Զբոսաշրջության լավագույն մասնագետների և սպառողի համար գործնական հանդիպումների, հաղորդակցության  փորձված հարթակ է հանդիսանում Tour Expo ցուցահանդեսը: Այստեղ են ներկայացվել  2016 թվականի զբոսաշրջային սեզոնի  նոր և հետաքրքիր առաջարկները՝ նոր ծրագրեր, նոր ուղղություններ և, իհարկե, նոր գներ:

2016 թվականի ցուցահանդեսին մասնակցել են մոտ 80 կազմակերպություններ ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից և այլ երկրներից:

Այս տարի ներկայացված էին հետևյալ թեմատիկ բաժինները.

• Տուր օպերատորներ և ճանապարհորդական գործակալություններ

• Առողջարանային հանգիստ և բուժում

• էկոտուրիզմ

• Ակտիվ հանգիստ, սպորտ

• Առողջարաններ և հանգստյան տներ

• Հյուրանոցներ և հյուրանոցային ցանցեր

• Ավիա և երկաթուղային տրանսպորտի տոմսերի վաճառք

• Որսորդություն և ձկնորսություն

• Գործնական շրջագայություններ

• Ռեստորաններ, գիշերային ակումբներ և խաղատներ

• Տրանսպորտային ընկերություններ, փոխադրամիջոցներ

• Ապահովագրական ծառայություններ

• Բանկային ծառայություններ

• Առցանց ռեսուրսներ

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: