X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Խոտաբույսերի փառատոն Ենոքավանում

     
2016թ.-ի հուլիսի 2-ին Ենոքավան գյուղի մոտակայքում՝«Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում արդեն երկրորդ անգամ տեղի կունենա փառատոն, որը նվիրված է լինելու խոտաբույսերին:

Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում՝ տարածքի մեկ միավորին բաժին հասնող բույսերի տեսակների քանակով՝ ավելի քան 100 տեսակ՝ 1 քառակուսի մետրի վրա: Հանրապետության բուսականության բազմազանությունը պայմանավորված է բարդ ռելիեֆի առկայությամբ, բնակլիմայական պայմանների զանազանությամբ, աշխարհագրական դիրքով և բնական միջավայրի ու լանդշաֆտային գոտիների զարգացման առանձնահատկություններով: Հունիս-հուլիս ամիսներին Ենոքավանը հարուստ է բաձրլեռնային բուսականության բազմազանությամբ և շատ գեղեցիկ բարձր լեռնային մարգագետիններով: Հենց դրանով էլ պայմանավորվել է փառատոնի տեղանքի ընտրությունը:

Իրականացնում է Ենոքավանի զարգացման հիմնադրամը: Այն անցկացվելու է «Ապագա» ակտիվ հանգստի ակումբի տարածքում: Կազմակերպիչներն են նկարիչ-դիզայներ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր Աննա Քոլոզյանը, ընտանեկան ստեղծագործական նախագծերի հեղինակ («Նռանսերմեր», «Այբբենգիմ» եւ այլն), հոգեբան Գայանե Ազարյանը և «Ապագա» նախագծի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը:

Խոտաբույսերի փառատոնի ժամանակ անցկացվելու են տարբեր միջոցառումներ, այդ թվում խոտից արտ-օբյեկտների ստեղծում, թատերականացված ներկայացումներ և պերֆորմանսներ, երաժշտական-պարային ծրագիր, հուշանվերների և էկոլոգիապես մաքուր մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, վայրի խոտաբույսերի և դեղաբույսերի տոնավաճառ (մասնակիցները կարող են ձեռք բերել մոտակա գյուղերի բնակիչների բերած ապրանքը և մասնակցել համտեսին): Փառատոնի ժամանակ անցկացվելու են նաև խոհարարական վարպետաց դասեր, որոնց համար նույնպես որպես բաղադրիչ կծառայեն զանազան խոտերը: Նախատեսվում են նաև հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ (փառատոնի մասնակիցները կարող են ավելին իմանալ դեղաբույսերի և դրանց գործնական կիրառման մասին);

Միջոցառումները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին առաջարկել ավելի ընդգրկուն ծրագիր, որով թույլ կտան վերջիններիս ավելի լավ պատկերացում կազմել Հայաստանի մասին՝ ստեղծելով դրական էմոցիոնալ ֆոն և Հայաստան վերադառնալու ցանկություն:

Փառատոնի կազմակերպման հարցում Ենոքավանի զարգացման հիմնադրամին աջակցում են նաև Տավուշի մարզպետարանը և իշխանության այլ ներկայացուցիչներ: Ֆինանսավորումը իրականացնում է փառատոնի կազմկոմիտեի կողմից:

Փառատոնի մուտքն ազատ է: Կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ցանկանում է:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: