X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Հատապտղի փառատոն Քարե կամրջի մոտակայքում

     
Սեպտեմբերի տասին Սանահինի Քարե կամրջի մոտակայքում տեղի է ունենալու Հատապտղի փառատոն:

Տարածաշրջանին հարակից անտառների հատապտուղների առատությունը, Լոռվա բնաշխարհի բարիքների յուրահատուկ համով ու հոտով գայթակղիչ և հետաքրքրաշարժ լինելը հենց որոշիչ է եղել տեղանքի ընտրության հարցում: Այդ ընտրությունը նպատակ ունի հանրահռչակ դարձնել և պատմամշակութային այցելությունների ցանկի մեջ ընդգրկել քաղաքի այդ հատվածում առկա մշակութային ժառանգությունը, մասնավորապես՝ Քարե կամուրջը:

Փառատոնը կազմակերպում է «Նոր Ալավերդի» հասարակական կազմակերպությունը՝ Ալավերդու քաղաքապետարանի ֆինանսական օժանդակությամբ:

Փառատոնի ժամանակ նախատեսվում են անցկացնել տարբեր միջոցառումներ՝ ժողովրդական երգի, ժողգործիքների կատարումներ, տեղի փայտամշակման աշխատանքների, գոբելենների, գորգերի, նկարների ցուցադրություն:  Փառատոնի ժամանակ ներկայացվելու են նաև արվեստի տարբեր ճյուղերի ամենամյա ձեռքբերումները: Փառատոնն ուղեկցվելու է Յարխուշտա, Լորկե, Կարնո Քոչարի և ազգագրական այլ պարերով:

Փառատոնի մուտքն ազատ է. մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: