X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Տուրիստական նոր հավելված՝ «Քայլարշավ Գյումրիում»

     
Մեկ տարի առաջ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը թողարկեց Գյումրի քաղաքի «Քայլարշավ Գյումրիում»` տուրիստական նախագծի հավելվածը:

Visit Gyumri հավելվածը Գյումրիի մասին տուրիստական ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրն է։ Այն նախագծված է iOS  եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար։
Բացի կարեւոր եւ ճշգրիտ ինֆորմացիայի եւ լուսանկարների տրամադրումից, հավելվածը նաև առաջարկում է քայլարշավ քաղաքում՝ առանց գիդի ուղեկցության, նախագծված ճանապարհով, օնլայն եւ օֆլայն քարտեզներով։

Բացի այդ օգտվողը նաև հնարավորություն կունենա ստեղծել իր անձնական տուրը եւ շարժվել այդ տուրով քարտեզների եւ ուղղությունները հուշող տեխնոլոգիաների միջոցով։

Քաղաքի ընտրությունը պատահական չէ: Գյումրիի մասին շատ դժվար է ընդհանրական տեղեկատվություն գտնել մեկ վայրում՝ նամանավանդ տարբեր լեզուներով։ Տուրիստներին պետք է բազմալեզու ինֆորմացիա։ Հենց այս խնդիրները լուծելու համար էլ ստեղծվել է հավելվածը։

Հավելվածի հեղինակը Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության Գյումրիի թիմն է: Գաղափարը տեսանելի դարձնելու հարցում կազմակերպությանն աջակցել են  Գյումրու քաղաքապետարանը, տուրիստական եւ մշակութային ենթակառուցվածքները, Շիրակի հանրային հեռուստաընկերության Երիտասարդական Նախաձեռնությունների կենտրոնը, Կումայրի արգելոց թանգարանը եւ մի շարք այլ կազմակերպությունները եւ անհատներ:

Հավելվածն այժմ գործում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով՝ տեքստերով եւ աուդիո նյութերով։ Ապագայում նախատեսվում են նաև ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն և իտալերեն տարբերակները:

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը նախատեսում է ստեղծել նմանատիպ հավելվածներ Հայաստանի և աշխարհի այլ քաղաքների մասին ևս:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: