X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Շոկոլադի փառատոն Երևանում

     
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը տոնում է շոկոլադի միջազգային օրը։ Տոնը սիրված է նաև հայ քաղցրակերների կողմից: Ահա այս տարի առաջին անգամ տոնը նշվելու է Երևանում:

 DAWG Factory-ի հիմնադիր Ջոն Մկրտչյանի գլխում ծագած գաղափարն իրագործելու համար The LOFT ակումբի քաղցրակեր թիմը որոշել է բաց չթողնել այս համեղ առիթը և կազմակերպել շոկոլադի ամենամյա փառատոն-էքսպոն, որը միտում ունի տարվա մեջ գոնե մեկ օր բացահայտել Երևանի շոկոլադասերներին։

Choco Fest-ն անցկացվելու է հուլիսի 11-ին ժամը 15.00-19.00-ին Մոսկովյան 3 հասցեում գտնվող The LOFT ակումբում:

Choco Fest-ը հրավիրում է բոլոր հայ արտադրողներին, շոկոլադ ներմուծողներին և նույնիսկ տնային պայմաններում շոկոլադ պատրաստող անձանց` եթե ցանկություն կա.
-ներկայացնել արտադրանքը լայն լսարանի
-ընդլայնել սպառողների ցանկը
-գովազդել ընկերությունը
-հանրայնացնել արտադրանքի տեսականին
-և ծանոթանալ մրցակիցների հետ

Մուտքն անվճար է բոլորի համար:
Գրանցումն արդեն ավարտված է: Գրանցվողների մասին պաշտոնական տեղեկություն կհրապարակվի շատ շուտով Choco Fest-ի ֆեյսբուքյան էջում:

Ի դեպ, բացի շոկոլադից լինելու է նաև խմիչքի հյուրասիրություն, որի մասին նորից առավել պաշտոնական ձևաչափով կհաղորդվի Choco Fest-ի ֆեյսբուքյան էջում։

The LOFT-ի թիմը վստահեցնում է, որ այդ օրը շատ համեղ և անակնկալներով է անցնելու:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: