X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:






Ձմերուկի փառատոն Երևանում

     
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:

Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրով` հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևաի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն:

Կամփոփվեն նաև նախապես հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները:

«Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը ևս կարժանանա հատուկ մրցանակի», – նշվում է հաղորդագրության մեջ։

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: