📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Ազնվամորու փառատոն Արագածի լանջերին |
|
Հուլիսի 30-ին ժամը 11:00 քառագագաթ Արագած լեռան լանջերին սփռված Արագած համայնքում տեղի կունենա <<Ազնվամորու տարածաշրջանային փառատոն>>:
Տարածաշրջանի 6 համայնքներից ազնվամորի արտադրողները և արտադրողների խմբերը կհավաքվեն մեկ վայրում՝ ներկայացնելու և հյուրասիրելու ալպիական ազնվամորի, լեռնային և դաշտային բարիքներ: Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով, մրցույթներով և իհարկե հյուրընկալ ու հումորով Ապարանցիների ջերմ ընդունելությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և փոխանակվել տվյալներով հետագայում գնումներ անելու համար՝ դրանով իսկ սատարելով տեղական արտադրողին և նպաստելով համայնքների տնտեսական զարգացմանը: |
||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |