📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Խորովածի փառատոն Ախթալայում |
|
Սեպտեմբերի 24-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կանցակցվի «Խորովածի և երաժշտության» ամենամյա փառատոնը:
Այս միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը: Փառատոնի նպատակն է հայկական ավանդական խոհանոցի տարածելն ու զարգացնելը, և տարածաշրջանային զբոսաշրջությանը նպաստելը: Փառատոնը անցկացվելու է մրցութային ձևով: Մրցույթին կմասնակցեն Հայաստանի առաջատար տասնյակ ռեստորաններ ու անհատներ` Երևան քաղաքից և մարզերից: Հրավիրված են նաև հյուրեր արտերկրից: Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ մի քանի անվանակարգերում: Փառատոնի սկիզբը նախատեսվում է սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, Ախթալայի սուրբ Մարիամ եկեղեցու բակում: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |