Մայիսի 21-ին Homeland tour-ն առաջարկում է ձեզ միանալ անկրկնելի արշավին դեպի Վայոց ձոր, որի ժամանակ կայցելենք հեքիաթային գեղեցկություն ունեցող բնությամբ շրջապատված Սմբատաբերդն ու Ցախաց Քար վանական համալիրը։
Արշավի ընթացքում կլինենք նաև՝
* Թռչունների (Արենի 1) քարանձավում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանն ու կոշիկը,
* Հորբատեղի հանքային վերընթաց աղբյուրը,
* Շատինի դիտակետը, որտեղից կարող ենք տեսնել Բեզոարյան այծեր։
Քայլարշավի երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 12-13 կմ է։
Մասնակցության արժեք՝ 5000 դրամ (Թռչունների քարանձավի մուտքավճարը ներառված չէ և կազմում է 1000 դրամ)
Մեկնարկի վայր՝ Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ վերցնել մեկ օրվա համար նախատեսված սնունդ և ջուր, տաք հագուստ, աձրևանոց (дождевик):
Քանի որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ 098 43 22 99 հեռախոսահամարով
Կոլեկտիվ դիմումների դեպքում և երեխաների համար գործում են զեղչեր:
|