Սիրու՞մ եք թութ :
Դեռ չե՞ք տեսել Տաթևի վանական համալիրը և Շաքիի ջրվեժը,ապա բաց մի թողեք Ձեր հնարավորությունը :
Առաջարկում ենք մեկ օրյա անմոռանալի տուր Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում կայանալիք թթի փառատոնին մասնակցելու:
Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ, այնուհետև նախատեսվում է ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես վաճառք, այս ամենը կուղեկցվի հայկական ավանդական երգ ու պարով:
Միջացառման մասնակիցներն են.
– “Զանգեզուր” դհոլահարների համույթը
– “Սյունիք” պարային համույթը
– Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը
– Գորիս համայնքի 10 բնակավայրեր (Գորիս քաղաք և Քարահունջ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղեր)
– Համայնքի արհեստագործությամբ զբաղված անձիք
Թթի փառատոնից անմիջապես հետո կմեկնենք Տաթևի վանական համալիրը տեսնելու:
Տաթևի վանքը տեսնելու համար կօգտվենք Տաթևի թևեր կոչվող Ճոպանուղուց,որը համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5.5 կմ է):
Այն ձգվում է Որոտան գետի ափով և միավորում է երկու գյուղ՝ Հալիձորը և Տաթևը։ Առավել բարձր կետը՝ անդունդի համեմատ (Սատանի կամուրջ), հասնում է 320 մետրի։ Ճոպանուղու վագոնը տեղավորում է 25 մարդ և շարժվում 37 կմ/ժ արագությամբ՝ ճանապարհը հատելով 11 րոպե և 25 վայրկյան ժամանակում։
Տաթևի վանական համալիրը տեսնելուց հետո կուղևորվենք և կտեսնենք Շաքիի ջրվեժը, որը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։
Մեկնելու վայրը՝ Մատենադարան
Գինը՝ 7 500 ՀՀ դրամ
Տաթևի ճոպանուղու տոմսի արժեքը՝ 5 000 ՀՀ դրամ
Մանրամասների համարա կարող եք զանգահարել՝
Loyal Tour Armenia
Բջջ. (+374 99) 299-388
(+374 55) 299-388
(+374 94) 399-233
Էլ-հասցե: info@loyaltour.am
Կայքէջ: www.loyaltour.am
Սկայպ . loyaltourarmenia
|