Օգոստոսի 2-ին կուղևորվենք դեպի բնության հրաշք Լաստիվեր: Քայլարշավը կսկսվի Ենոքավան գյուղից, որի ընթացքում կանցնենք բնության հեքիաթային վայրերով, զառիվայր և զառիվեր անտառածածկ կիրճերով ու արահետներով: Մեր արշավն իր բնույթով կլինի արկածային, քանի որ այցելելու ենք Լաստիվերի երկհարկանի քարանձավը` լի խորաքանդակներով և հարթաքանդակներով, ապա մեր երթուղին կշարունակվի դեպի բնության ստեղծագործություն` Կասկադ ջրվեժը: Ընդհանուր քայլարշավի երկարությունը կկազմի 7 կմ:
Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։
Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև հուլիսի 31-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788:
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:30 -ին։
Հարգանքներով` Armland զբոսաշրջային ընկերություն
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am
Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
|