Օգոստոսի 31-ին ArmLand զբոսաշրջային ընկերությունը հերթական անգամ կուղևորվի Լոռու մարզ: Այս անգամ կայցելենք Լոռվա մարզի չնաշխարհիկ վայրերից մեկը` Թռչկանի ջրվեժը: Այս ջրվեժը հեքիաթային տպավորություններ արթնացնող հրաշք բնական հուշարձան է, որը գտնվում է Փամբակի վտակ Չիչխան գետի վրա և ունի 23,5մ բարձրություն: Ամառվա տապից խուսափելու համար կլողանք գետում և կհիանանք տեղի բնությամբ: Մեր արշավի ընթացքում կայցելենք նաև եկեղեցական համալիրներ, որոնք իրենց պատմությամբ անմոռանալի կդարձնեն մեր երթուղին: Կայցելենք Գոգարանի 4-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սարահարթ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին` կառուված 1903թ-ին և Շիրակամուտ գյուղում գտնվող Չիչխանի 7-րդ դարի վանքը: Արշավի, թերևս, ամենատպավորիչ պահերից մեկը կլինի նաև այն, որ Շիրակամուտ գյուղից Թռչկանի ջրվեժ ճանապարհը կհետևենք բեռնատար մեքենայի միջից` շարժվելով դեպի ջրվեժը: Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել լողազգեստ , ամառային ակնոցներ և լավ տրամադրություն :))))
Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի, բարձրակարգ տրանսպորտի և բեռնատարի ծառայություները)։
Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -29ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788:
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։
Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am
Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub
|