X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Սաղմոսավանք, Դենդրոպարկ Լոռի բերդ > Երթուղու ուղղությունը

հեղինակ`
HayacqTour
հեղինակ`
HayacqTour
հեղինակ`
HayacqTour
Օգոստոսի 17-ին Armland-ի և Զարգացում Հասարակական Կազմակերպության հետ կիրականացնենք <<Ճանաչիր հայրենիքդ նախաձեռնություն>> ծրագիրը: Միասին մեր ճանապարհը կուղղենք դեպի Հայաստանի ամենահեքիաթային վայրը` Լոռու մարզի դենդրոպարկը, որը տեղակայված է Գյուլագարակ գյուղում: Այստեղ մենք կտեսնենք աշխարհի տարբեր վայրերից բերված ծառատեսակներ` Վրաստանից, Գերմանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Հեռավոր Արևելքից և այլն: Դենդրոպարկում հատկապես ուշագրավ է կալիֆորնիական երիտասարդ սեքվոյան, որի բարձրությունը մի քանի հարյուր տավա ընթացքում կարող է հասնել մինչև հարյուր մետր և ավելի: Վայելելով բնության ներկայությունը` մենք մեր ուղին կշարունակենք դեպի նույն գյուղում տեղակայված միջնադարյան երեք եկեղեցիները, կառուցված 12-րդ, 14-րդ և 16-րդ դարերում: Միջնադարյան ուղին կշարունակվի դեպի պատմական Լոռե Բերդը, որը տեղակայված է Ձորագետի և դրա վտակ Միսխանյանի միջև: Բերդը կառուցվել է Դավիթ Անհողինի կողմից 1005-1020 թթ-ին: 1065 թ-ին Լոռին դարձել է Կյուրիկյանների մայրաքաղաքը և եղել է Միջնադարյան Հայաստանի արհեստագործական խոշոր շրջաններից մեկը` առևտրական կապեր հաստատելով ժամանակի ամենահզոր քաղաքների հետ: Այս Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը /մոտ 9 հա/ միջնաբերդի դեր է կատարել: Զգալով տեղի պատմական շունչը, կտեսնենք դեռևս 10-րդ դարում Միսխանյան գետի վրա կառուցված քարե կամարակապ կամուրջը: Այսպիսով ավարտելով մեր էքսկուրսիոն օրը, տպավորություններով լի կվերադառնանք Երևան: Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի և բարձրակարգ տրանսպորտի ծառայություները)։ Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի -15ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։ Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
հեղինակ`
Արտյոմ




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: